News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Փհենյանում սկսվել է փառահեղ ռազմական շքերթ ՝ Կորեայի Աշխատանքային կուսակցության ստեղծման 70-ամյակի կապակցությամբ։ Հանդիսությունը մի քանի ժամով հետաձգվել էր հորդառատ անձեւի պատճառով։

Մի քանի հազար զինծառայողների մասնակցությամբ շքերթն անցնում է ԿԻմ Իր Սենի անվան կենտրոնական հրապարակում։

Շքերթին մասնակցում են մի քանի հարյուր զրահամեքենաներ, բանեցման բազմալիցք սարքավորումներ, զրահապատ մեքենաներ ու հրթիռային զենքեր։

Միջոցառումը հեռարձակվում է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Շքերթի նախօրերին մի քանի հազար մարդ մասնակցել է ջահերով երթի փորձին, որն անցնելու է շաբաթ երեկոյան մայրաքաղաքում։

Օտարերկրյա առաջնորդներից ոչ մեկը ներկա չէ հանդիսավոր միջոցառումներին, սակայն Փհենյան են ժամանել մի շարք երկրների կուսակցական պատվիրակություններ։

Ինչպես նշել են փորձագետները, ԿԺԴՀ շքերթին գամված է լինելու արեւմտյան ռազմական մասնագետների ուշադրությունը։ Նրանք հետեւելու են տեխնիկայի նոր նմուշներին՝ փորձելով պարզել ԿԺԴՀ ռազմական զարգացման մակարդակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ