News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական պատկերի ընկալումն այսօր այլ է, քան տասը օր առաջ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 10-ին, լրագրողներին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսականների կողմից հրադադարի ռեժիմի պահպանման առաջարկին:

«Բավական վստահ փոխվել է իրավիճակը: Ես համոզված եմ, որ այս իրավիճակում ԱՄՆ ցույց տվեց, որ եթե ՌԴ-ն մտնում է այն դաշտը, որը պատկանում էր Արևմուտքին՝ ԱՄՆ-ի լիդերությամբ, այնտեղ որտեղ ՌԴ-ն չի կարողանում միանշանակ իրեն դրսևորել, ինչպիսն ԼՂՀ հարցում է, նա է անում ակտիվ քայլեր»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նրա կարծիքով` միամիտ է այն մոտեցումը, որ ԱՄՆ-ն միջամտում է իրեն ձեռնտու լինելու պատճառով:

«Այո կան խոշոր խաղացողներ: Մենք պետք է որսանք կամ հասունացնենք պահերը և քաղենք այն օգուտները, որոնք օգուտ են տարածաշրջանում բոլոր ժողովուրդների համար: Մեր նպատակը համապատասխանում է առաջադեմ մարդկության շահերին՝ խաղաղություն, բարեկեցություն, համագործակցություն»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ այւնուամենայնիվ, պետք է զգուշանալ ԱՄՆ-ի դերակատարության ավելացումից: 

«Մենք պետք է հստակ քաղենք դրականը, ինչ կա և գտնենք այն հավասարակշռված բալանսը, որ մեզ չվնասի, հարձակվողական հանդես գալը առնվազն սխալ կլինի»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ