News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, թե որքան մեծ է պրոկրաստինացիայի (գործերը եւ պարտականությունները մշտապես հետաձգելու սովորություն) վրա գենետիկ եւ ձեռքբերովի գործոնների ազդեցությունը։ Հեղինակներն իրենց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել են Journal of Experimental Psychology ամսագրում, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Independent պարբերականը։

Կոլորադոյի համալսարանի գիտնականները Բոուլդեր քաղաքում ուսումնասիրել են հոմոզիգոտ եւ հետերոզիգոտ 386 զույգ երկվորյակների եւ եկել այն եզրակացության, որ 28 տոկոս դեպքերում պրոկրաստինացիան կանխորոշում է գենետիկան եւ նույնքան տոկոսով էլ դա կապված է շրջակա միջավայրի ազդեցության հետ։

Գիտնականները նաեւ պարզել են, որ պրոկրաստինացիայի հակված մարդիկ ավելի ճկուն միտք ունեն, քան մյուսները։ Մասնավորապես, չնայած ինչ-որ խնդրի կատարման վրա կենտրոնանալու ցածր մակարդակին, նրանք ավել հեշտ են մտքերը մի խնդրից տեղափոխում բոլորովին այլ խնդրի լուծման վրա, քան մյուսները։

Գիտնականները պլանավորում են շարունակել պրոկրաստինացիայի գենետիկ առանձնահատկությունների ուսումնասիրությունը, ինչը թույլ կտա օգնել այդ հատկանիշն ունեցող մարդկանց ավելի ճիշտ պլանավորել իրենց ժամանակն ու բաշխել ուժերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ