News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն այն հարթակն է, որը հնարավորություններ է ստեղծում ավելի սերտացնել երկկողմ հարաբերությունները: Այդ մասին ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը հանդիպել է Վալոնիա-Բրյուսելի կառավարության նախագահ-նախարար Ռուդի Դեմոթի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն այն հարթակն է, որը հնարավորություններ է ստեղծում ավելի սերտացնել երկկողմ հարաբերությունները: Նախարարը արժեւորեց Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի ղեկավարի սկզուբնքային դիրքրոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռուդի Դեմոթն իր գոհունակությունը հայտնեց Երեւանում գտնվելու եւ Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման վերաբերյալ քննարկումներ ունենալու կապակցությամբ: Նա խորհրդանշական համարեց, որ Երեւան է այցելում հենց 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում։

Էդվարդ Նալբանդյանը եւ Ռուդի Դեմոթը քննարկեցին տնտեսական եւ մշակութային բնագավառներում փոխգործակցության խթանման ուղիները, անդրադարձան բարձր տեխնոլոգիաների եւ գիտակրթական ոլորտներում համագործակցության հաստատաման հարցերին։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային եւ տարածաշրջանային արդիական խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ