News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան՝ հանդիպելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին եւ նախապատրաստվելու հաջորդ գագաթնաժողովին։  Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահող Ջեյմս Ուորլիքը, փոխանցում է Trend-ը։

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է Ադրբեջանի կողմից վտանգավոր ռազմական պատասխանի հանգեցնել։ «Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը պարտավորվել են քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Մենք հավատացնում ենք, որ  շարունակելու ենք կողմերի հետ աշխատել բանակցությունների հիմքի վրա», - ասել է Ուորլիքը։

Նրա խոսքով, տարածաշրջանում լարվածության մակարդակը շատ բարձր է, եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող էին նոր լարվածության հանգեցնել։  «Մենք ակնկալում ենք, որ նախագահների հանդիպումը կօգնի առաջ մղել բանակցային գործընթացը եւ իր ներդրումը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացման գործում», - ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ