News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի սահմանամերձ Մատաղիս եւ Թալիշ համայնքներում զգալի բնական աճ է նկատվում: Այդ մասին ասել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, որը հոկտեմբերի 9-ին այցելել է սահմանամերձ Մատաղիս եւ Թալիշ համայնքներ եւ հանդիպումներ ունեցել բնակիչների հետ:

Համայնքապետները հակիրճ տվյալներ են ներկայացրել գյուղերի սոցիալ-տնտեսական դրության վերաբերյալ՝ անդրադառնալով վերջին շրջանում կատարված աշխատանքներին ու առկա խնդիրներին: Վարչապետը հետաքրքրվել է գյուղերի ժողովրդագրության եւ ենթակառուցվածքների իրավիճակով՝ ուրախություն հայտնելով, որ զգալի բնական աճ է նկատվում նշյալ համայնքներում:

«Հանրապետության նախագահի հանձնարարականով՝ մոտակա օրերին շահագործման կհանձնվի Մատաղիսի ջրագիծը, իսկ Թալիշի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումը կավարտենք հաջորդ տարի: Հատուկ ուշադրության տակ ենք պահելու այս երկու սահմանամերձ գյուղերի բնակարանաշինության խնդիրները. բնակիչներին աջակցելու ենք եւ՛ շինանյութ տրամադրելով, եւ՛ նոր բնակարաններ կառուցելով: Կքննարկենք նաեւ դպրոցների եւ մանկապարտեզների կառուցման ու վերանորոգման հարցերը եւ կտանք համապատասխան լուծումներ»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:

Անդրադառնալով նշյալ համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հարցերին՝ գործադիրի ղեկավարը շեշտադրել է, որ, հաշվի առնելով Մատաղիսի եւ Թալիշի ռազմավարական նշանակությունը, կառավարությունը խոշոր ծրագրեր է իրականացնում տեղում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ