News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտարարությունները, թե հայկական կողմը կաշառել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին՝ դրական եզրակացություն ստանալու համար, մառազմատիկ երեւույթ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Այդ հայտարարությունը ես համարում եմ բացարձակ մառազմատիկ երեւույթ: Կարծում եմ, որ այս հարցերն իրավական հարթության վրա կքննարկվեն: Ամենամեծ կաշառքն այն է, որ մենք ներկայացրել ենք այդքան փայլուն նախագիծ, եւ դրա վերաբերյալ տրվել է այդպիսի կարծիք: Իսկ մնացածը ես հիվանդագին երեւակայության արդյունք եմ համարում, եւ ամենայն հավանականությամբ, դրանք իրավական գործընթացներ կմտնեն եւ կպարզվի, թե ինչու համար են նման բաներ արվում»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Հարցին՝ հնարավոր է հայց ներկայացնեն, ՍԴ նախագահը պատասխանեց. «Խոսքը հայցի մասին չէ, իրավապահ մարմինները պարտավոր են նման դեպքում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր»:

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե Հայաստանի հասարակությունը չի աջակցում սահմանադրական փոփոխություններին: «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են. ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր կողմց ստեղծված սահմանադրական հանձնաժողովը՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին (ինքը զբաղվել է այնտեղ լոբբինգով, եւ մենք փաստեր էլ ունենք)»,- ասել էր Զուրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ