News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Էսեքսի կոմսության դպրոցներից մեկում աշակերտները տարօրինակ տնային առաջադրանք են ստացել. ավագ դասարանի աշակերտներին հանձնարարել են մահից առաջ նամակ գրել։ Դպրոցականները, ուսումնասիրելով Ջոն Փրիսթլիի «Տեսուչի այցը» պիեսը, պետք է փորձեին պատկերացնել, թե ինչ է զգացել  ինքնասպանության փորձ կատարած գլխավոր հերոսուհին։

Ուսուցիչների կարծիքով հենց նման առաջադրանքը կարող է երեխաների մոտ զարգացնել պատկերավոր մտածելակերպ։ Նրանք կսովորեն տարբեր կողմերից մոտենալ կյանքին, կազատվեն շաբլոնային մտածելակերպից, փոխանցում է Informing-ը։

Իհարկե աշակերտներից շատերին այդ առաջադրանքը վախեցրել է։ Երեխաների ծնողներն իրենց հերթին նշել են, որ նման առաջադրանքը տեղին չէ երեխաների նոր ձեւավորող հոգեկան աշխարհի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ