Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրում ոստիկանների դեմ քուրդ զինյալները հարձակումներ են իրականացրել։
Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Դիարբեքիրում փողոց դուրս գալու արգելք սահմանվելուց հետո հոկտեմբերի 10-ին ոստիկանները գործողություններ են սկսել քուրդ ակտիվ բնակչության դեմ, սակայն ենթարկվել են հարձակման։
Քրդերի գործողությունների ընթացքում ռումբեր են պայթեցվել, որի հետեւանքով սպանվել է 1 ոստիկան եւ վիրավորվել՝ 3-ը։