News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դստրերը նկարահանվել են իսլամի հիմունքների մասին երաժշտական տեսահոլովակում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ռեգիոնի ղեկավարի խորհրդական Ադամ Շահիդովին։

«Տեսահոլովակում նկարահանվել են Կադիրովի երեք դստրերը՝ Խութմաթը, Թաբարիքը եւ Աշուրան։ Այս չեչեներեն երգը գրվել է իսլամի հիմունքներին վերաբերող հարցուպատասխանի ձեւով»,- պատմեց Շահիդովը։

Ռամզան Կադիրովի ութ երեխաներից վեցը հաֆիզներ են՝ այսինքն Ղորանն անգիր գիտեն։ Ավագ դուստրը ՝ Խութմաթը, ավելի վաղ մասնակցել է նմանատիպ նախագծերի. նա նաշիդներ է կատարել Քուվեյթի շեյխ հայտնի հաֆիզ Միշարի Ռաշիդ ալ Աֆասիի հետ։ Իսկ կրտսեր դուստրը՝ Աշուրան, առաջին անգամ է նկարահանվում նման տեսահոլովակում։

Կադիրովի խորհրդականը վստահեցնում է, որ տեսահոլովակում աղջիկները նկարահանվելու են իսլամի բոլոր կանոններին համապատասխանող հագուստով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ