News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի ֆոտոլրտեսները ինտերնետում տեղադրել են Geely-ի թարմ մոդելի լուսանկարները։ Պետք է ասել, որ սա արդեն առաջին արտահոսքը չէ, սեդանի լուսանկարներ հրապարակվել էին դեռ 2015 թ. գարնանը։

Խոսքը Geely Emgrand Concept կուպեանման սեդանի մասին է, որի սերիական արտադրությունը շուտով կսկսվի։ Այդ մեքենայի կոնցեպտը ցուցադրվել էր գարնանը Շանհայում տեղի ունեցած ավտոշոուի ժամանակ։

Նշենք, որ տվյալ սեդանը երկու ընկերությունների համատեղ աշխատանքի պտուղն է։ Ավտոմեքենայի արտադրության գործում չինական ընկերությունից բացի իր ավանդն է ունեցել նաեւ Volvo շվեդական կոնցեռնը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին ընկերությունից, ավտոմեքենայի սերիական տարբերակի հիմքում երկու ընկերությունների ջանքերով ստեղծված նոր SMA պլատֆորմն է, հայտնում է Informing-ը։

Առկա տեղեկություններով, ավտոմեքենան առաջարկվելու է չորս մխոցանի երկու բենզինային շարժիչներով։ Տվյալ հոսքագծում լինելու են 1.3 լիտրանոց 133 ձիաուժ հզորության շարժիչ եւ 1.5 լիտրանոց շարժիչ, որը կունենա 150 ձիաուժ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ