Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հաստատել է դեկտեմբերի 6-ի Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
NEWS.am-ին կենտրոնական հանձնաժողովից հայտնում են, որ հանրաքվեի դրվող սահմանադրության նախագիծը պետք է հրապարակվի մինչեւ հոկտեմբեր 17-ը, իսկ քարոզչության ժամանահատվածը սկսվում է հոկտեմբերի 10-ից եւ ավարտվում դեկտեմբերի 4-ին: Հանրաքվեի մասնակիցները կարող են քվեարկել առավոտյան 08:00-ից մինչեւ 20:00-ն:
Ամփոփիչ արձանագրությունը կհրապարակվի դեկտեմբերի 13-ին: