News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նեպալի նախագահ Ռամ Բարան Յադավն ընդունել է երկրի վարչապետ Սուշիլ Կոյրալայի հրաժարականը, շաբաթ գրել է Himalayan Times թերթը։

Ինչպես նշում է պարբերականը, երկրի կառավարությունը՝ 2014 թ. փետրվարի 10-ին ընտրված վարչապետ Սուշիլ Կոյրալայի ղեկավարությամբ, իր պարտականությունները կատարելու է մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։

Նոր վարչապետի ընտրությունները նշանակված են կիրակի։ Ըստ Նեպալի վերջերս ընդունված սահմանադրության, վարչապետը պետք է ընտրվի ՝ խորհրդարանի նիստը սկսելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Կոյրալան նունպես իր թեկնածությունն է առաջադրել վարչապետի պաշտոնի համար «Նեպալյան կոնգրես» կուսակցության կողմից, սակայն ակնկալվում է, որ Նեպալի նոր վարչապետը կդառնա Նեպալի Կոմունիստական կուսակցության ղեկավար Կխադգա Պրասադ Շարմա Օլին։

Երկրի նախագահը սեպտեմբերի 20-ին հայտարարել էր Նեպալի նոր սահմանադրություն ընդունելու մասին։ Հայտնում էին, որ սահմանադրության ընդունման նպատակն է  աջակցել  պետության անցմանը ինդուիստականից աշխարհիկի։

2006 թ. Նեպալում ավարտվել էր քաղաքացիական պատերազմը։ Մաոիստ գրոհայինները վայր  էին դրել զենքը ու միացել քաղաքական գործընթացին։ 2008 թ. միապետությունը վերացվել էր եւ Նեպալը աշխարհիկ պետություն էր դարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ