Իսպանիայի ոստիկանությունը 89 մարդ է ձերբակալել, որոնք զբաղվել են Չինաստանից ներագաղթյալների անօրինական տեղափոխմամբ։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով EFE գործակալությանը։
Նրա տեղեկությունների համաձայն, ձերբակալվածները մեղադրվում են այնպիսի ցանցի ստեղծման համար, որը Չինաստանի քաղաքացիներին օգնել է Իսպանիայի տարածքով ներգաղթել Մեծ Բրիտանիա, Իռլանդիա եւ ԱՄՆ։ Իսպանիայում անօրինական ներգաղթյալներին պահել են Բարսելոնում եւ մոտակա քաղաքներում գտնվող բնակարաններում, որտեղ նրանք սպասել են անհրաժեշտ կեղծ փաստաթղթերի պատրաստմանը։
Հոկտեմբերի 8-ին՝ հինգշաբթի օրը հաղորդվել է, որ Եվրոպայում չեզոքացվել է միջազգային հանցավոր մի խմբավորում, որը զբաղվել է անօրինական ներգաղթյալների տեղափոխմամբ։ Ֆրանսիայում եւ Պորտուգալիայում հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 69 մարդ։