Ադրբեջանական բանակի շարքային Մուրադ Ալիեւը հոկտեմբերի 6-ին ինքնակամ լքել է սահմանամերձ գոտում տեղակայված զորամասը։
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, որոնումների արդյունքում հոկտեմբերի 9-ին չեզոք տարածքում հայտնաբերվել է շարքային Մ.Ալիեւի մարմինը։
Զինվորի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել։ Ռազմական դատախազության աշխատակիցները տվյալ գործի վերաբերյալ հետաքննություն են անցկացնում: