News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի (ANCA) ներկայացուցիչները մասնակցել են Պետդեպարտամենտի կազմակերպած  «Սփյուռքի համաշխարհային շաբաթին» (Global Diaspora Week), որը հոկտեմբերի 9-ին մեկնարկել է Վաշինգթոնում։

Միջոցառմանը մասնակցել է ԱՄՆ-ի Պետքարտուղար Ջոն Քերրին, բարձրաստիճան դիվանագետներ, ԱՄՆ-ի համայնքային խմբերի ներկայացուցչական լայն շրջանակ, հաղորդում է ANCA-ն Facebook-ի իր էջում։

Հավաքվածներին դիմելով՝ Ջոն Քերրին նշել է, որ ներգաղթյալներն են կառուցել Ամերիկան եւ շարունակում են այն դարձնել այնպիսին, ինչպիսին որ կա հիմա։ 

Նրա խոսքով, ԱՄՆ-ում այս կամ այն երկրի ներկայացուցիչների ամենամեծ քանակությունն է ապրում՝ առաջին կամ երկրորդ սերնդի ավելի քան 60 միլիոն ամերիկացի ներգաղթյալ։ «Եթե Ուկրաինայում կամ Ճապոնիայում, Մեքսիկայում, Իսրայելում կամ Նիգերիայում որեւէ բան է պատահում, սփյուռքն առաջինն է սկսում խոսել ու մտածել այդ մասին։ 21-րդ դարն ավելի ներառական արտաքին քաղաքականություն է պահանջում եւ իշխանությունների ուշադրությունը հրավիրում է դրա վրա »,- հայտարարել է Քերրին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ