News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Այբ» դպրոցում կայացել է Հայաստանում առաջին երկու արհեստանոց-լաբորատորիաների՝ ֆաբլաբերի («Այբ» կրթական ավանում ու Դիլիջանի կենտրոնական դպրոցին կից) բացումը:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը ծանոթացել է կրթությունը կիրառական դարձնող եւ ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած նորարարական լաբորատորիաների ներդրման հայաստանյան ծրագրին, որը կյանքի է կոչվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ դեռեւս 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցության շնորհիվ եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ու ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ:

Արարողության ընթացքում ելույթով հանդես են եկել «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Ֆաբլաբը Հայաստանում նորարարական «խելացի» լաբորատորիաների ներդրման բացառիկ, լայնածավալ ազդեցության ծրագիր է, որը թույլ է տալիս կրթությունը դարձնել կիրառական: Այն արհեստանոց-լաբորատորիա է՝ զինված հատուկ սարքավորումներով եւ նյութերով, որոնք հնարավորություն են տալիս նորարարական տեխնոլոգիաներ կիրառելու գիտական տարբեր ոլորտներում եւ  արտադրելու «գրեթե ամեն ինչի» ձեւանմուշ:

Ֆաբլաբերը հնարավորություն կտան խթանելու ինչպես «Այբ» դպրոցի եւ Դիլիջանի կենտրոնական դպրոցի շրջանակներում արտադրական ձեւանմուշների ստեղծման գիտահետազոտական աշխատանքները ռոբոտաշինության, ֆիզիկայի, տեխնոլոգիայի, մեքենաշինության եւ այլ ոլորտներում, այնպես էլ հետազոտությունների նոր հարթակ կստեղծեն հայ երիտասարդ գիտնականների համար:

Ֆաբլաբերի ստեղծման համար 2013-2015 թվականների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 92 միլիոն ՀՀ դրամ:

«Հպարտ եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցություն ունի ազգային կարեւորության այս նախագծի՝ աշխարհահռչակ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի օրինակով ստեղծված առաջին ֆաբլաբ՝ նորարարական լաբորատորիաների բացմանը: Բիզնեսում գոյություն ունի մի կանոն՝ չկրկնօրինակել այն, ինչ արդեն արվել է ուրիշի կողմից: Տարբերվել մյուսներից, գտնել յուրահատուկ մրցակցային առավելություն, զարգացնել կարողությունը եւ հասցնել մի մակարդակի, երբ այն առանձնահատուկ է եւ դժվար է կրկնօրինակել: Այսպես են ստեղծվում մնայուն արժեքները: Արքիմեդի հայտնի խոսքը հայկական իրականության համատեքստում կհնչեր այսպես՝ տուր հայ երիտասարդին հենման կետ եւ նա կշրջի աշխարհը: Որպես Հայաստանի քաղաքացիներ՝ մենք պարտավոր ենք ներդրումներ կատարել երիտասարդ սերնդի կրթության մեջ՝ տալով նրանց անհրաժեշտ հենման կետը, որով կարող են հեղաշրջել աշխարհը՝ գտնելով հայկական առանձնահատուկ մրցակցային առավելությունը՝ հիմնված նորարարական տեխնոլոգիաների վրա: Այսպես մենք կառուցում ենք հայկական եզակի ստեղծագործականության մշակույթի հիմքերը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ֆաբլաբերը ստեղծվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից եւ այժմ ակտիվորեն տարածվում են ամբողջ աշխարհով: Ֆաբլաբերում իրականացվող ծրագրերը վերաբերում են ինչպես տեխնոլոգիական նորարարություններին ու բարեփոխումներին, այնպես էլ նոր բիզնես-մոտեցումներին ու զանազան հետազոտություններին արտադրության, ռոբոտաշինության, դիզայնի, ճարտարապետության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում:

2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT, ԱՄՆ) հետ, ՀՀ Կենտրոնական բանկի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, ընթացք տվեց մեր երկրում առաջին ֆաբլաբը ստեղծելու նախագծին:

Ֆաբլաբի ներդրման հետ կապված՝ «Այբ»-ը երկարատեւ բանակցային գործընթաց է վարել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Բիթերի եւ ատոմների կենտրոնի (MIT Center for Bits and Atoms) հետ: Բանակցությունների ընթացքում «Այբ»-ի եւ կենտրոնի մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրել են ֆաբլաբի համար անհրաժեշտ սարքավորումների ցանկը, քննարկել յուրաքանչյուր սարքավորման՝ Հայաստանում կիրառելիության եւ օգտագործման արդյունավետությունը, ինչից հետո «Այբ»-ը ձեռք է բերել ֆաբլաբի սարքավորումային լիակատար փաթեթը, որն այս պահին ներառում է.

• համակարգչային կարգավորմամբ լազերային հաստոց

• համակարգչային կարգավորմամբ թվանշային մետաղահատ (ֆրեզերային) հաստոց՝ մեծ չափի ձեւանմուշներ ստանալու համար

• ալեհավաքներ, տպագրական կաղապարներ, ճկուն տպասալեր ստեղծող սարք

• եռաչափ տպիչներ

• այլ սարքեր ու ծրագրեր:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ