News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օհայոյի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մարդկանց մոտ սոցիաֆոբիան եւ իրենց սոցիալկական որեւէ խմբի մաս զգալու անհրաժեշտությունը կապ ունի Facebook-ից ունեցած կախվածության հետ։ Իր հերթին այդ կախվածությունը բացասաբար է ազդում առաջադիմության, արդյունավետության, առողջության եւ բարեկեցությսան վրա, փոխանցում է NDTV-ն։

Սոցիոֆոբիայի եւ սոցիալական ցանցերից ունեցած կախվածության միջեւ կապը նշանակալի է միայն այն մարդկանց մոտ, որոնց մոտ այլ մարդկանց հետ շփման կարիքը միջին եւ բարձր աստիճանի է։ Մասնագետները նշում են, որ սոցիոֆոբ մարդկանց համար շատ հարմար է մարդկանց հետ հաղորդագրությունների միջոցով շփվելը։ Հենց այդ պատճառով նրանք ենթարկվում են կախվածության ռիսկի, հայտնում է MedDaily-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ