News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի մայրաքաղաքում խոշոր պայթյունների վայր մեկնած թուրք նախարարներին հավաքված քաղաքացիները բողոքի ակցիաներով են դիմավորել։

Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայի պայթյունից հետո դեպքի վայր են մեկնել ՆԳ, Արդարադատության եւ Առողջապահության նախարարները, սակայն հանդիպել են հավաքվածների բուռն բողոքի ակցիային։

Պայթյունի վայրում հավաքված քաղաքացիները նախարարներին դիմավորել են «մարդասպան Էրդողան» եւ «մարդասպան «Արդարություն եւ զարգացում» կուսակցություն» կարգախոսներով։

Նախարարները, չկարողանալով մոտենալ դեպքի վայրին, ստիպված հեռացել են։

Նշենք, որ հոկտեմբերի 10-ի առավոտյան Անկարայում արհմիությունների կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ 2 խոշոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 86, վիրավորվել՝ 186 քաղաքացի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ