News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլում հոկտեմբերի 9-ին մեկնարկած Լուսանկարչության երկրորդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը։ ԱՄՆ-ը, Ասիան, Եվրոպան եւ Թուրքիան ներկայացնող մոտ 60 լուսանկարիչներ կմասնակցեն փառատոնին, որը շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 8-ը։  Ամերիկահայ լուսանկարիչ Դիանա Մարկոսյանը նույնպես մասնակցելու է փառատոնին, որն այս տարի ընթանում է «Այլոց կյանքը» խորագրով։

Փառատոնի շրջանակներում կկայանա «Հարգանք վարպետներին» միջոցառումը, որին մասնակցելու է աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Փառատոնի շրջանակներում կներկայացվի «Կորուսյալ Ստամբուլ» անունը կրող նրա ցուցահանդեսը, հաղորդում է Hurriyet Daily News-ը։

«Այդ լուսանկարներում պատկերված է անհետացող աշխարհը, աշխարհ, որն այլեւս գոյություն չունի, բայց որը դեռ ապրում է իմ մեջ իմ փորձի հետ։ Ես փորձել եմ հավաքել անհետացած կամ անհետացող ապրելակերպի նկարները։ Ես կարծում եմ, որ լուսանկարը հրաշագործության մի ձեւ է, որի միջոցով հավերժացնում ենք փորձի ակնթարթը եւ փոխանցում սերունդներին»,- ասում է Գյուլերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ