News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան պատրաստակամ է հնարավորինս սատարել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ իրավական նոր փաստաթղթի մշակման գործընթացին: Այդ մասին ասել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

Նախագահը ողջունել է հյուրին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը Հայաստանում՝ բարձր գնահատելով Երեւանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովին պարոն Դեզիրի մասնակցությունը:

Սերժ Սարգսյանը նշել է, թե ուրախ է պատվիրակության կազմում տեսնելու նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին, ում բազմիցս հանդիպել է ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում:

Ընդգծելով, որ Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերություններն ակնհայտ իրողություն են ոչ միայն երկու երկրների հասարակությունների, այլեւ ողջ միջազգային հանրության համար:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համեմատաբար երիտասարդ անդամ պետություն, կարողացել է իր արժանի տեղը գտնել ֆրանկոֆոն երկրների շարքում եւ այսօր ընկալվում է իբրեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ երկրներից։

Նախագահի համոզմամբ, Ֆրանկոֆոնիան Հայաստանի համար ոչ միայն այդ ձեւաչափով բազմակողմ համագործակցության հիանալի հնարավորություն է ընձեռում, այլ նաեւ արդյունավետ հարթակ է գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու համար: Ըստ նախագահի, այդ առումով արդեն իսկ կան հայ-ֆրանսիական փոխգործակցության բազմաթիվ խրախուսելի օրինակներ. ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցության շնորհիվ է նաեւ, որ այսօր Հայաստանում առկա է ֆրանսերենով ողջ կրթական ցիկլը՝ նախակրթարանից մինչեւ համալսարան:

Արլեմ Դեզիրը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին իր գլխավորած պատվիրակությանը, ինչպես նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովը Հայաստանում բարձր մակարդակով հյուրընկալելու համար: Հանդիպման սկզբում նա Սերժ Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները եւ ընդգծել, որ Ֆրանսիան շահագրգռված է Հայաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններին համահունչ զարգացնել նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունները:

Տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից Արլեմ Դեզիրը կարեւորել է 2014թ. մայիսին Ֆրանսիայի նախագահի` Հայաստան կատարած այցի շրջանակներում համագործակցության մի շարք նոր փաստաթղթերի ստորագրումն ու հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը՝ տեղեկացնելով, որ այժմ աշխատանքներ են տարվում տնտեսական երկրորդ համաժողովը Փարիզում անցկացնելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Արլեմ Դեզիրն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է հնարավորինս սատարել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ իրավական նոր փաստաթղթի մշակման գործընթացին՝ ջանքեր ներդնելով այդ գործընթացը լավագույն եւ հաջող արդյունքներով ավարտին հասցնելու ուղղությամբ:

Սերժ Սարգսյանը եւ Արլեմ Դեզիրը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ: Արլեմ Դեզիրը վստահեցրել է , որ Ֆրանսիան, որպես համանախագահ երկիր, առավել քան երբեւէ համոզված է, որ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի, եւ ստանձնած հանձնառությունների շրջանակում Ֆրանսիան անելու է ամեն հնարավորը բանակցային գործընթացի միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ