News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում խաղողագործները հավաքած բերքի մեծ մասը թափել են՝ մթերող գործարանի մոտ օրերով հերթի մեջ սպասելուց եւ բերքի փչանալուց հետո: Մրգաշատցիներից Արմեն Կիրակոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համագյուղացիներից Համիդ Ջանգոյանը մի քանի օր առաջ թափել է բերքը, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, նորից բերքահավաք է արել, սակայն Նոր Ամասիա գյուղում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող գինու գործարանում հրաժարվում են ընդունել բերքը:

«Պատճառաբանում են, թե պայմանագրի ժամկետը լրացել է: Բայց անտրամաբանական է, էդ մարդը երկու օրվա համար էր հերթ վերցրել: Առաջին անգամ իրենց մեղքով տարավ թափեց խաղողը, հիմա էլ հավաքել է, նորմալ խաղող է, նորմալ չափի: Անիմաստ պատճառ են բռնում, չեն ընդունում, իր հերթը եկել ա, իր փոխարեն ուրիշինն են ընդունում»,- ասաց Արմեն Կիրակոսյանը՝ նշելով, որ իր համագյուղացին արդեն 4 տոննա խաղողի բերք է կորցրել:

Արմեն Կիրակոսյանի խոսքով՝ նման վիճակում հայտնվել են նաեւ այլ մրգաշատցիներ։

Հիշեցնենք, որ Արմավիրի եւ Արարատի մարզերում խաղողի մթերումն այս տարի լուրջ խնդիր է դարձել: Գինու գործարանների մեծ մասում խաղողի բերքը չեն մթերում, մյուսների առջեւ  հարյուրավոր գյուղացիների հերթեր են գոյանում: Իրենց խնդրին լուծում տալու պահանջով գյուղացիները մի քանի անգամ մայրուղի են փակել:

Տպել
Ամենաշատ