News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նավթային լոբբին հայտարարել է, որ ԱՄՆ տարածքում արդյունահանվող նավթի արտահանման արգելքը հանելը ամերիկացի արտադրողներն կօգնի համաշխարհային շուկայում պահպանել իրենց դիրքերը այնպիսի մրցակիցների դեմ պայքարելիս, ինչպիսին Ռուսաստանն ու Իրանն են։ «Այսօրվա քվեարկությունը էներգետիկ անվտանգության ճանապարհի նոր փուլի սկիզբն է»,- ասել է ԱՄՆ նավթի ինստիտուտի ղեկավար Ջեք Ջերարդը։

Նրա խոսքով՝ ամերիկացի արտադրողները կարող են ապահովել իրենց դաշնակիցների անվտանգությունը եւ արագացնել էներգետիկ հեղափոխությունը, գրում է The Guardian թերթը։

Ներկայումս ԱՄՆ-ն արտադրում է օրական 9.3 մլն բարել նավթ։ Հանրապետականների կարծիքով արգելքի չեղարկումը վերջ կդնի ամերիկյան նավթի ավելցուկին։

Թեքսասցի  հանրապետական Թեդ Պոն  կարծում է, որ Օբաման ավելի շուտ կօգնի Իրանին իր նավթը արտահանել, քան կօգնի ԱՄՆ նավթ արտադրողներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները հոկտեմբերի 9-ին նավթի արտահանման արգելքը հանելու կողմ քվեարկեցին։ ԱՄՆ-ում արդյունահանվող նավթը արտահանելու վրա դրված արգելքը գործում էր 40 տարի։ Նշենք, որ հարցը դեռ պետք է քննարկվի Սենատում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ