News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի ծննդյան օրը Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» եւ «Երիտասարդական» կայարաններում կազմակերպվել է «Հին Երեւանը. հայացք ապագայից» լուսանկարների ցուցադրությունը։

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրը բացառիկ հնարավորություն ունեն արխիվային լուսանկարների միջոցով վերհիշելու Երեւանի անցյալը:

«Հին Երեւանը. հայացք ապագայից» ցուցադրությունում ներկայացված լուսանկարները մայրաքաղաքի տարեգրության 19-րդ դարավերջից մինչեւ 20-րդ դարի առաջին կես ընկած ժամանակահատվածի երեւանյան դիմագծի, բարքերի ու քաղաքային միջավայրի լուռ վավերագրերն են, որոնք ժամանակավորապես Երեւան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից հանգրվանել են մետրոպոլիտենի սպասասրահներում:

Տպել
Ամենաշատ