News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի տարածքում պեղումներ անցկացնող գիտնականները տեղի բնակչության եւ իսպանացի նվաճողների փոխհարաբերությունների մասին նոր մանրամասներ են պարզել: Associated Press-ի փոխանցմամբ, խոսքը մարդակերության եւ ծիսակարգային սպանությունների մասին է Տեսկոկո քաղաքի տարածքում, որտեղ բնակվել են անհետացած ակոլհուա եւ թեփանեկի ժողովուրդները:

Հնագետները պեղումներ են կատարել ացտեկների եւ նրանց բարեկամ ցեղերի բնակավայրերում, Մեքսիկայի ժամանակակից մայրաքաղաք Մեխիկոյից արեւելք: Այստեղ գիտնականները 15 իսպանացիների, ինչպես նաեւ նրանց բարեկամ աֆրիկյան եւ հնդկական ծագմամբ կուբացիների մնացորդներ են հայտնաբերել, ընդհանուր առմամբ՝ 550 մարդու, այդ թվում՝ նվաճողների հետ համագործակցության համաձայնություն տված մայաների:

Ըստ lenta.ru-ի, պեղումների ընթացքում գիտնականները խորհրդանշականորեն գլխատված մարդկանց ֆիգուրներ են հայտնաբերել, որոնք, մասնագետների կարծիքով, մարմնավորել են նրանց, ովքեր տեղի բնակչության մաս չեն կազմել, այլ իսպանացիների հետ ժամանել են՝ ացտեկներին նվաճելու նպատակով: Գիտնականները վկայություններ են գտել այն մասին, որ տեղաբնակները կերել են իրենց նվաճողներին եւ նրանց դաշնակիցներին, ինչպես նաեւ ձիերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ