News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանացի գիտնականները բացահայտել են Իռլանդիայի հյուսիս-արեւելքում գտնվող Հսկաների ճանապարհի եւ ԱՄՆ Վայոմինգ նահանգի Սատանայի աշտարակի բնական վեցանկյուն սյուների կազմավորման գաղտնիքը:

Սատանայի աշտարակն ավելի քան 1.500 մետր բարձրությամբ հրաբխային ծագմամբ բնական հուշարձան է: Հսկաների ճանապարհը նույնպես հրաբխային ծագում ունի: Երկուսն էլ բազալտե սյուների միացություններ են, որոնք, որպես կանոն, վեցանկյուն ձեւ ունեն:

Lenta.ru-ի փոխանցմամբ, ֆիզիկոսները հաշվարկել են էներգիան, որն անհրաժեշտ է լավայի հավասարաչափ բաշխման համար, եւ ցույց տվել, թե ինչպես է մակերեւույթի սառեցումը ճեղքեր առաջացրել՝ հանգեցնելով ուղղանկյուն սյուների ձեւավորմանը:

Սակայն լավայի հետագա սառեցումը ճեղքերը մակերեւույթից հասցրել է դեպի խորքերը: Էներգետիկ տեսանկյունից ճաքերին ավելի հարմար է կազմավորվել ոչ թե 90 աստիճան անկյամբ (ինչպես ուղղանկյուն սյուների դեպքում), այլ 120 աստիճան անկյամբ (վեցանկյուն սյուների պարագայում):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ