News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գործարար Խաչատուր Սուքիասյանն ակտիվ քաղաքականություն վերադառնալու որոշում դեռեւս չի կայացրել:

«Չգիտեմ, թե խոսակցությունները որտեղից են, ես որոշում դեռ չունեմ: Երբ որ ես որոշում կունենամ, հրապարակային կարտահայտվեմ այդ մասին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, թե ինքը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Նշենք, որ լուրեր են պտտվում, որ 3 անգամ պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ