News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՄԱԿ կանխատեսումների համաձայն՝ 21-րդ դարի վերջին բնակչության թվաքանակը կկազմի 11 միլիարդ, եւ մարդկությունը ստիպված է լինելու սննդի  նոր աղբյուրներ փնտրել բնական ռեսուրսների պակասի եւ կլիմայի փոփոխության պատճառով։

Բրիտանական Economist ամսագիրն առաջարկել է արդեն սկսել պատրաստվել սպասվող փոփոխություններին եւ Լոնդոնում անսովոր պաղպաղակի համտեսում է կազմակերպել՝ դրանց մեջ ավելացնելով Նիդեռլանդներից բերված միջատներ՝ որդեր, բզեզներ եւ ծղրիդներ։ Միջատները կազմել են պաղպաղակի ընդհանուր ծավալի 10 տոկոսը։

Որոշ համտեսողներ նշել են, որ պաղպաղակը նույնիսկ համեղ է եղել, իսկ միջատներն ավելի շուտ ընկույզ են հիշեցրել, փոխանցում է Kedem-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ