News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնել Թուրքիայի տեսչական խմբի կատարած այցի մասին:

Ըստ նախարարության մամուլի ծառայության, հոկտեմբերի 11-ից 14-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացնում ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում:

Տեսչության նպատակն է ստուգել տվյալ զորամասում ԵՍԶՈՒ պայմանագրի դրույթների համաձայն սահմանափակվող սպառազինության ու տեխնիկայի, անձնակազմի թվաքանակի, զորամասի սխեմայի և շինությունների հատակագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից տրվող ամենամյա տարեկան տեղեկատվության հավաստիությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ