News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են  Հաղարծին գյուղում  Տ.Թամրազյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ և շարժառիթը։ Մեղադրանք է առաջադրվել առերևույթ հանցագործություն կատարած անձին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Հաղարծին գյուղի կենտրոնում Տ.Թամրազյանի ուղղությամբ կրակել է նույն գյուղի բնակիչ Գ.Պետրոսյանը՝  ձեւավորված անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով սպանության սպառնալիքներ տալով։  Կրակոցի հետեւանքով Տ.Թամրազյանը մարմնական վնասվածք է ստացել  ձախ ուսի շրջանում։ Քննությամբ պարզվել է, որ միջադեպը շարունակություն չի ունեցել  մեկ այլ քաղաքացու միջամտության արդյունքում։

2015 թվականի հոկտեմբերի 9-ին Գ.Պետրոսյանը ձերբակալվել է։ Հանցագործության գործիք հանդիսացող  «ՏՕԶ-8» մոդելի 5.6 մմ տրամաչափի հրացանն առգրավվել է։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 12.10.2015թ. Գ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ