News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը ժողովրդավարական ձեւով է պատժելու հոկտեմբերի 10-ին Անկարայում տասնյակ մարդկանց կյանք խլած պայթյունների մեղավորներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կուսակցությունից պատգամավոր ընտրված, ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանը:

«Իմ ցանկությունն է, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները բացահայտվի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցածը եւ մեղավորները պատժվեն: Մենք վրեժ չենք լուծելու, շարունակելու ենք խաղաղություն քարոզել, իսկ նոյեմբերի 1-ին մենք նրանց կպատժենք ժողովրդավարական ձեւերով: Մենք չենք ցանկանում՝ արյուն թափվի, մենք խաղաղություն ենք ուզում»,- ասաց հայ պատգամավորը:

Թե ով է կանգնած հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած արյունալի դեպքերի հետեւում, Կարո Փայլանը չցանկացավ անուններ տալ: Նրա խոսքով՝ ձեռագիրը նույնն է. 2007թ. հունվարին սպանվեց Հրանտ Դինքը, ամիսներ առաջ Սուրուչում նմանատիպ պայթյուն տեղի ունեցավ, մինչդեռ ոչ ոք չպատժվեց. «Իմ նշած եւ ոչ մի դեպքում ուսումնասիրություն չկատարվեց, մեղավորներին չհայտնաբերեցին, չպատժեցին: Իրավապահ մարմինները բոլոր դեպքերում էլ փակում են իրենց աչքերը՝ առանց հետեւանքների մասին մտածելու»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2015թ. հոկտեմբերի 10-ի առավոտյան արհմիությունների կազմակերպած Խաղաղության հանրահավաքի ժամանակ տեղի են ունեցել հզոր պայթյուններ, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն 97, վիրավորվել 246 քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ