News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության 10-րդ ամենամյա բարեգործական ընթրիքի ընթացքում, որը տեղի է ունեցել Երեւանում հոկտեմբերի 10-ին, ընդհանուր առմամբ հավաքվել է 74 մլն դրամ, որից 50 մլն դրամը նվիրաբերել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, եւ եւս 2 840 000 դրամ` Յիրիկյանների ընտանիքը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ միջոցառման նպատակն էր դրամական միջոցներ հայթայթել՝ Երեւանի եւ Վանաձորի կենտրոններ այցելող շուրջ 200 կարիքավոր երեխայի եւ միայնակ ավելի քան 90 տարեցի սննդի, կրթական, սոցիալական, հոգեբանական, բժշկական, մշակութային համալիր ծառայություններ մատուցելու համար:

Այս տարվա ընթրիքը եղել է հոբելյանական. լրացել է «Օրրանի» գործունեության 15-ամյակը: Բարեգործական ճաշին մասնակցել են «Օրրանի»՝ տարբեր երկրներից ժամանած եւ հայաստանաբնակ բարեկամները: Հետաքրքիր ժամանցային ծրագրով հագեցած երեկոյի ընթացքում մատուցվել են տարբեր ազգերի խոհանոցների խորտիկներ, կազմակերպվել են ավանդական դարձած կենդանի աճուրդ եւ բարեգործական վիճակախաղ:

Ամեն տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր զգալի ներդրումն է ունենում ընթրիքի նպատակի իրագործման հարցում: 2006 թվականից մինչ այժմ ընկերությունն «Օրրանի» ծրագրերի իրականացման նպատակով կատարել է ավելի քան 331 միլիոն ՀՀ դրամի ներդրում:

«Ողջունում եմ իր առջեւ չափազանց բարդ խնդիր դրած եւ համարձակ լուծումներ առաջարկող այս կազմակերպության նախաձեռնությունները, որոնց նպատակն է Հայաստանում խոցելի խմբերի երեխաներին եւ տարեցներին մշտապես հոգածության կենտրոնում պահելը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ