News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղարաբաղում մեծամասշտաբ պատերազմի վերադարձի մասին խոսելը վաղ է, սակայն Բաքվում եւ Երեւանում ղեկավարներն ավելի ու ավելի են իրենց ներքաշում ռազմական իրավիճակների մեջ, որոնցից դժվար կլինի հրաժարվել։ Այս մասին «Կորցնելով վերահսկողությունը Կովկասում» վերտառությամբ լույս տեսած հոդվածում գրում է բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը, փոխանցում է politico.eu–ն։

Նրա կարծիքով՝ բանը միայն «Ռուսաստանի ձեռքը» չէ, թեեւ նրա վարքը նաեւ չի օգնում կողմերին։ Կովկասում վտանգն այն է, որ ոչ ոք ամբողջովին չի կրում պատասխանատվությունը, իսկ Ղարաբաղը Ուկրաինայից մինչեւ Սիրիա ձգվող ռուսական անկարգությունների շղթայի մի օղակն է։ «1994թ. ռազմական գործողությունների ավարտից հետո Ղարաբաղյան հակամարտությունը երբեք սառեցված չի եղել»,- կարծում է Դե Վալը։

Չնայած նրան, որ չլուծված հակամարտությունը խցանել է Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացումը, կողմերից ոչ մեկը պատրաստ չէ գնալ ցավոտ փոխզիջման, որը կհանգեցնի խաղաղության։ «Հայաստանի կիսաժողովրդավարական առաջնորդների եւ Ադրբեջանի բռնապետական ղեկավարների համար ռեժիմը պահպանելը բացարձակ առաջնային խնդիր է։ Նրանք վախենում են փոփոխություններից եւ պարբերաբար օգտագործում են «Ղարաբաղի հաղթաթուղթը» ազգին իրենց դրոշի շուրջ համախմբելու նպատակով»,- գրում է լրագրողը։

Նրա կարծիքով Ռուսաստանը ջանում է ինքը ձեւավորել այդ վտանգավոր իրավիճակը, սակայն չձգել դրա թելերը։ Ընդհանուր առմամբ Մոսկվան ռազմավարական շահ ունի հակամարտությունը լուծելու համար, սակայն պարբերաբար օգտագործում է ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանից եւ Ադրբեջանից ռազմավարական օգուտ քաղելու եւ Հարավային Կովկասում ռազմահենադաշտ պահպանելու համար։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, Դե Վալը ենթադրում է, որ վերջին ժամանակներս Մինսկի խումբը հակամարտությումը կառավարելու վարժություն է դարձել՝ փոքր ամբիցիաներով եւ հակամարտության կարգավորման նույն փոքր հնարավորություններով։ Բացի այդ, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ Ուկրաինայի հարցով տարաձայնությունները ավելի են թուլացրել խաղաղության գործընթացը։

«Եթե Ռուսաստանը հստակ կայսերական պատկերացումներ ունենար, գործնականում ամեն բան ավելի հեշտ կլիներ, սակայն եթե նա անգամ Կովկասում եւ հետխորհրդային տարածքում պլաններ ունի, ապա դրանք չեն աշխատում»,- գրում է Դե Վալը եւ հավելում, որ Ռուսաստանի գործողություններն ավելի շատ ռեֆլեքսային են եւ իմպրովիզ են հիշեցնում, քան մարտավարություն։ «Ռուսաստանն ամենուր իր ճանապարհին անկարգություններ է թողնում»,- շարունակում է լրագրողը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հեղինակի կարծիքով՝ Ալիեւի ռեժիմը հայտնվել է Ուզբեկստանի դասակարգում, ինչն ավելի շատ է Ադրբեջանին հեռացնում Արեւմուտքից եւ մերձեցնում Ռուսաստանի հետ։ «Սակայն Ադրբեջանն իր էներգետիկ պաշարներով եւ Թուրքիայի հետ սերտ կապերով երբեք չի կարող Ռուսաստանի լիարժեք դաշնակիցը դառնալ»,- գրում է Դե Վալը։

Իսկ Հայաստանը պատրաստվում է Ղազախստանի եւ Բելառուսի նման հավասարակշռություն պահպանել։ Ֆորմալ առումով լինելով Ռուսաստանի դաշնակիցը՝ Հայաստանը հնարավորություն է փնտրում Վրաստանի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու  համար։ Դե Վալի խոսքով՝ Մոսկվան չի կարող իր կամքը թելադրել ինչ-որ պետության, հատկապես այնպիսի կարեւոր ազգային շահի դեպքում, ինչպիսին Ղարաբաղն է։ «Սակայն, զենք վաճառելով կողմերից յուրաքանչյուրին եւ փորձելով մեկին մյուսի դեմ տրամադրել, Ռուսաստանը ապակայունացնում է 1994թ. բանակցող կողմերի միջեւ կնքած խաղաղությունը։ Կովկասն այժմ ավելի անկայուն եւ անկանխատեսելի է թվում, քան շատ տարիներ շարունակ։ Վերջին հայ-ադրբեջանական մարտերը մեծացնում են ռիսկը, որ սխալ հաշվարկի դեպքում լուրջ միջադեպը կհանգեցնի նոր փոքր պատերազմի, որը ոչ ոք չի ուզում, սակայն որից կողմերից ոչ մեկը պատրաստ չէ հրաժարվել։ Ռուսաստանի վարքագիծն ավելի է բարդացնում կատարվածին վերջ դնելու հնարավորությունը։ Սակայն ներկայումս չկա ուրիշ մեկը, որն ի վիճակի կլինի վերջ տալ այս սարսափելի սցենարին»,- եզրափակում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ