News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ) 71-րդ համահայկական պատգամավորական ժողովի անդամների հետ` ատենապետուհի Կարոլին Շամավոնյանի գլխավորությամբ:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի դերակատարությունը համահայկական տարբեր ծրագրերի իրականացման եւ Արցախին ցուցաբերվող մշտական աջակցության գործում:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայ օգնության միության կենտրոնական վարչության նախկին ատենապետուհի Վիգի Մարաշլյանին եւ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրել նրան «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Նախագահը հաջողություններ է մաղթել նորընտիր ատենապետուհի Կարոլին Շամավոնյանին իր պատասխանատու աշխատանքում:

Նախագահ Սահակյանը նաեւ պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ