News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության եւ Էստոնիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ այսօր՝ հոկտեմբերի 12-ին կայացան հերթական խորհրդակցությունները։ Էստոնական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարության Եվրոպայի եւ Տրանսատլանտյան հարցերով փոխքարտուղար Մարտ Լաանեմայեն, իսկ հայկական կողմից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-էստոնական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Կողմերն անդրադարձան առեւտրատնտեսական կապերի եւ գոյություն ունեցող ոլորտային փոխշահավետ համագործակցության խթանման հեռանկարներին։ Կարեւորվեց փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաեւ ընդգծվեց բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման, քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացման ու իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը։

Անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքին եւ հեռանկարներին, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում հայ-էստոնական համագործակցությանը։

Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ: Փոխնախարար Նազարյանն իր էստոնացի գործընկերոջը հանգամանալից ներկայացրեց վերջին շրջանում հաճախակիացած ադրբեջանական սադրանքների հետեւանքներն ու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ տեղ գտած զարգացումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ