News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում ԱՄՆ-ում դեռահասների մահվան պատճառների թվում ինքնասպանությունն առաջին տեղերում է: Մասաչուսեթսի առողջապահության դեպարտամենտի ներկայացրած վիճակագրության համաձայն, անցյալ տարի 5.500 դեռահաս է ինքնասպան եղել:

Informing-ի փոխանցմամբ, ամերիկյան մասնագետներն առաջարկել են ինքնասպանություն գործելուն հակված դեռահասների օգնության նոր ծառայություն ստեղծել: Դա լինելու է ոչ թե վստահության հեռախոս, այլ SMS հաղորդագրությունների ծառայություն:

Հաշվի առնելով, որ երիտասարդությունը երկարատեւ հեռախոսային խոսակցությունների փոխարեն նախընտրում է կարճ հաղորդագրությունների տեսքով շփումը, գիտնականների խումբն առաջարկել է ծառայություն ստեղծել, որի աշխատակիցները SMS-ի օգնությամբ կշփվեն ինքնասպանության հակում ունեցող դեռահասների հետ:

Գիտնականների խոսքով, ինքնասպանության փորձ կատարած երիտասարդների շուրջ 40%-ը սոցիալական տարբեր ցանցերում գրել է իր մտադրության մասին: Մասնագետները կարծում են, որ ժամանակին նրանց հետ աշխատելու դեպքում հնարավոր կլիներ կանխել ողբերգությունների մեծ մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ