News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայում Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ երկրների լիազոր նախարարությունների եւ տեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը, որը տեղի է ունեցել ԵՏՀ Էներգետիկայի եւ ենթակառուցվածքների հարցով Կոլեգիայի անդամ   (նախարար) Թաիր Մանսուրովի նախագահությամբ, քննարկվել են   համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության ուղղություններն ու փուլերը։ Ինչպես NEWS.am-ին հաղորդել են ԵՏՀ-ի մամուլի ծառայությունից, Ղազախստանի մշակած փաստաթուղթն առաջին անգամ դրվել է Կողմերի քննարկմանը։ 

Հիմնական ուղղությունները, որոնք պիտի ընդունվեն 2016 թվին, կնպաստեն միասնական տրանսպորտային տարածքի եւ ԵՏՄ տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձեւավորմանը։ 

Խորհրդակցության մասնակիցները քննարկել են ավտոմոբիլային, ջրային, օդային տրանսպորտի, ինչպես նաեւ տրասնպորտային ենթակառուցվածքի եւ տարանցիկության ներուժի իրացման եւ տրանսպորտի ոլորտում գիտա-կադրային ապահովման վերաբերյալ համաձայնեցված քաղաքականության սկզբունքային հարցեր։ 

Կողմերը համաձայնեցրել են փաստաթղթի կառուցվածքը, հավանություն են տվել դրա համաձայնեցման եւ ընդունման միջոցառումներին, ինչպես նաեւ պրոֆիլային Աշխատանքային խումբ են ստեղծել, որի առաջին նիստը նախատեսված է  2015-ի նոյեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ