News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Սենատի արտասահմանյան հարցերի կոմիտեում որոշում է ներկայացված, որը կոչ է անում հասնել աշխարհի կին քաղբանտարկյալների ազատ արձակմանը՝ ներառյալ Ադրբեջանում բանտարկված Խադիջա Իսմայիլովային եւ Լեյլա Յունուսին։ 

Փաստաթուղթը ներկայացրել են ԱՄՆ-ի բոլոր 20 կին սենատորները, տեղեկացնում է contact.аz-ը։

Որոշումը նախաձեռնել է սենատոր Քելլի Այոտը եւ լիակատար աջակցություն է հայտնում ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանտա Փաուըրի ջանքերին՝ ազատ արձակել անհիմն կերպով ձերբակալված եւ դատապարտված 20 կին քաղբանտարկյալներին։ 

«Մեր ուղերձը պարզ է. համաշխարհային առաջնորդն ու կառավարությունները պիտի աջակցեն կանանց ու նրանց բանտ չնետեն», – ասվում է որոշման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ