News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ, ազգությամբ հայ Վահե Թորոսյանը ստեղծել է «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակը՝ նպատակ ունենալով Հայաստանը դարձնել համաշխարհային մասշտաբով տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն։ Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, նախագահական նստավայրում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում լավագույն ուսանողներին և աշակերտներին կրթական պարգեւներ հանձնելու արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Վահե Թորոսյանը նշեց, որ տպավորված է ՏՏ ոլորտում վերջին 9 տարիներին Հայաստանի գրանցած հաջողություններով։

«Ես իմ ծնողների շնորհիվ շատ արագ հասկացա, որ քրտնաջան աշխատելը եւ արդյունքներով հայրենիք վերադառնալը լավագույն ձեւը կլինի հարազատ երկրին օգտակար լինելու համար։ Երբ 2006թ. որոշեցի Հայաստանում բացել «Մայքրոսոֆթի» գրասենյակը, ես առաջին հերթին մտածում էի երիտասարդ սերնդի մասին։ Չկա ավելի լավ հիմք ապագայի համար, քան գիտելիքը՝ հատկապես թվային եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում»,-ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահը։

Վահե Թորոսյանը նշեց, որ հուզվել է, երբ տեսել է՝ ՏՏ ոլորտի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները ինչպես են նախագահի կողմից պարգեւների արժանանում՝ հավելելով, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, կարող է մեծ հաջողություններ գրանցել ՏՏ ոլորտում։ 

«Քիչ էր մնում արտասվեի։ Այսօրվա գերփոխկապակցված աշխարհում կարող ենք լինել փոքր ընկերություն, փոքր երկիր, բայց մեծ երազանքներով։ Այսօր պարգեւատրված երիտասարդները պետք է օգնեն Հայաստանին, որպեսզի այն դառնա լավագույնը աշխարհում եւ արձանագրի լավագույն արդյունքները տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում»,- նշեց Թորոսյանը։

 «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահի խոսքով՝ հայ երիտասարդները միայն աշխատասիրությամբ կարող են ապագայում Բիլլ Գեյթս, կամ «Մայքրոսոֆթ» ընկերության աշխատակից դառնալ։

«Ամեն տարի կրթաթոշակներ ենք բաշխում, երբ պատրաստ լինեն, թող դիմեն։ Իմ սիրտը Հայաստանում է, երբ տեսնում եմ յան-ով ազգանուն մի քիչ այլ կերպ եմ վերաբերվում»,-ասաց Վահե Թորոսյանը՝ նկատի ունենալով, որ հայ ուսանողները առավելություն կունենան, սակայն կրկին պետք է աշխատասիրությամբ եւ տաղանդով առանձնանան։

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2015թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգեւները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ եւ դրամական պարգեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ