News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բելառուսի նախագահի թեկնածու Տատյանա Կորոտկեւիչը չի ճանաչում հոկտեմբերի 11-ին կայացած ընտրությունների արդյունքները: Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 12-ին Մինսկում կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած թվերը չեն համընկնում այն արդյունքների հետ, որոնք արձանագրել են «Ընտրության իրավունք» արշավի ներկայացուցիչները:

«Ես չեմ ճանաչում այս ընտրությունների արդյունքները: Մեծ կասկածներ ունենք, որ դրանք իրական թվեր են: Այդ պատճառով չեմ կարող ճանաչել Ալեքսանդր Լուկաշենկոյի լիարժեք հաղթանակը: Մենք իշխանության համար ժողովրդավարական ներկայացուցիչների պայքարի երկար պատմություն ունենք: Պատմության մեջ չեն եղել դեպքեր, երբ հաջողակ ընդդիմադիր գործչին պաշտոն առաջարկեն: Այդ առումով պատրանքներ չունեմ, բայց ամեն բան էլ կարող է լինել»,- ասել է Կորոտկեւիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ