Ուկրաինան Ռոսավիացիայից պարզաբանումներ չի ստացել, թե ինչի հիման վրա է ուկրաինական ընկեություններին արգելվել թռչել ՌԴ։ Այդ պատճառով Կիեւը դադարեցնում է ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ։ Այդ մասին հայտնում է «Ուկրանսկայա պրավդան»՝ վկայակոչելով ենթակառուցվածքների նախարարությանը։
Ավիահաղորդակցությունը դադարեցնելու որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 25-ից։
Նշվում է, որ այդ միջոցը կիրառվելու է ռուսաստանյան բոլոր ավիաընկերությունների վրա, եւ գործելու է մինչեւ ՌԴ ավիացիոն իշխանությունների կողմից բոլոր տեսակի արգելքների հանումը։