News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Տաշիր քաղաքում 3-րդ անգամ անցկացվել է Պանրի ամենամյա փառատոնը: Շուրջ մեկ տասնյակ պանրագործներ ներկայացրել են իրենց արտադրանքը՝  մոտ 20 տեսակի պանիր: Տաշիրցի պանրագործները իրենց արտադրանքի մի մասն արդեն արտահանում են, պահանջարկ կա, սակայն, ասում են, չի բավականացնում պետական հոգածությունը:

«Պետությունը պետք է թույլատրի մանր ու միջին բիզնեսին, որ կայանա, պետք է պայմաններ ստեղծի, որ բիզնեսն առաջ գնա, հարկային բեռը թեթևացնի, նաև մեծացնի հումքային բազան՝ զարգացնելով կաթնային գյուղատնտեսությունը»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց պանիր արտադրող ընկերություններից մեկի ներկայացուցիչը:

Արտադրողների խոսքով` ամենամյա փառատոնը նույնպես նպաստում է իրենց բիզնեսի զարգացմանը. հանրապետության տարբեր համայնքներից ժամանած հյուրերի մի մասը  համտեսից հետո համալրում է մշտական սպառողների շարքերը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նշեց, որ 2015թ. առաջին կիսամյակում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Լոռու մարզում պանրարտադրության ոլորտում գրանցվել է մոտ 130 տոկոս աճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ