News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Ռայկի գյուղում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար է տեղադրվել: Ռայկիի Հիշողության ծառուղու տարածքում խաչքարի բացման եւ օծման արարողությունը կատարել է Ժիտոմիրի եւ Նովոգրադ-Վոլինսկիի արքեպիսկոպոս Նիկոդիմը: Այս մասին գրում է Genocide.org.ua կայքը:

Արարողությանը ներկա են եղել մարզային եւ գյուղական աշխատակազմերի, Ուկրաինայի հայերի միության եւ Ժիտոմիրի մարզի հայ համայնքի, հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի անունից կազմակերպության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը շնորհակալագրեր է հանձնել Ռայկի համայնքի ղեկավար Նիկոլայ Պապերնիկին, ինչպես նաեւ Գաբրիել Մկրտչյանին եւ Գրիգոր Գրիգորյանին՝ խաչքարի տեղադրումը կազմակերպելու համար:

Հիշողության ծառուղու ստեղծման գործում նշանակալի ներդրման համար էլ արքեպիսկոպոս Նիկոդիմը Գաբրիել Մկրտչյանին Ուկրաինական Ուղղափառ եկեղեցու նահատակ սուրբ Գեորգիի շքանշան է հանձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները...
Իշխանություններն իրենց ելույթներով ու գործողություններով փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
Պատգամավորը վստահեցրել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը անվտանգության,...
«Քաղաքացիական պայմանագիր». Հայաստանի վարչապետը չի հրաժարվել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց
Ներկայիս իշխանության օրոք մի քանի կարևոր գործընթացներ են տեղի ունեցել, այդ թվում․․․
Ամենաշատ