News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

News Media հոլդինգի ղեկավար Արամ Գաբրելյանովը որոշել է Սանկտ Պետերբուրգում իր ընկերությանը պատկանող երեք թերթ փակել. «Նեւսկոյե վրեմյա»-ն, «Սմենա»-ն եւ «Վեչերնի Պետերբուրգ»-ը: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, քաղաքային իշխանությունները Գաբրելյանովին առաջարկել են իրենց վաճառել թերթերը կամ դրանք ֆինանսավորել քաղաքային բյուջեից, սակայն News Media-ի ղեկավարը չի պատասխանել առաջարկին:

Ընդհանուր առմամբ, խմբագրություններից շուրջ 100 աշխատակից է հեռացվել:

«Մենք միայն տպագիր տարբերակն ենք փակում: Տպաքանակը մեծ չէր: Առցանց տարբերակները կշարունակեն աշխատել, կհետեւենք դրանց ցուցանիշներին, տեսնենք, թե ուր են շարժվում, ինչ ուղղությամբ, արդյոք որեւէ հեռանկար կա, լսարան ունեն: Դատելով ցուցանիշներից, որոնք ես տեսել եմ, դրանք չնչին են: Դա բիզնես չէր, այլ բարեգործության նման մի բան: Ես այնտեղ գնացել եմ բիզնեսով զբաղվելու: Իմ գործը բրենդները պահպանելը չէ: Դարավոր, 100-ամյա, 200-ամյա... ինձ համար տարբերություն չկա: Ես պետք է բիզնես անեմ»,- իր որոշումն այսպես է պարզաբանել մեդիամագնատը:

Gazeta-ի փոխանցմամբ, ավելի վաղ Գաբրելյանովը զանգվածային կրճատումներ էր կատարել «100 TV» հեռուստաալիքում, որտեղ, նրա խոսքով, աշխատում էին «ծույլեր, որոնք հպարտանում էին իրենց ծուլությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ