News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Հանրապետության Նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում:

«Վստահ եմ, որ ի շնորհիվ փոխադարձ ջանքերի, մեզ կհաջողվի կյանքի կոչել առեւտրատնտեսական եւ ավանդական սերտ հումանիտար կապերի զարգացման ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները, նպաստել բազմակողմ կառույցների շրջանակներում մեր երկրների համագործակցության խորացմանը եւ նախանշել փոխշահավետ գործակցության հեռանկարային ուղղությունները»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ