News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում «Էրեբունի- Երևան 2797-ին» նվիրված տոնական համերգից հետո տաքսիները քաղաքացիներին սպասարկել են սովորականից բարձր գներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համերգին ներկա Մարինեն։

«Փողոցում կանգնած տաքսիներից մեկը ցանկացա նստել, ասաց` 1200 դրամ, մինչդեռ ես ամեն օր նույն ճանապարհը գնում եմ 700 դրամով։ Տարածքում կայանած մյուս տաքսիները նույնպես նույն գինն էին ասում»,- ասաց Մարինեն։

Ճանապարհին վարորդը բացատրել է` թանկացրել են, որովհետեւ տոն է։

«Տոներին տոնական գներով ենք քշում: Բա սաղ ճամփեքը կամերաներ են, գոնե էս օրով մի քիչ փող առնենք»,- ասել է վարորդը։

Տպել
Ամենաշատ