News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ստացվել է մեղադրյալ Վ.Պերմյակովի նկատմամբ նշանակված դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը։

ՔԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում են, որ եզրակացությամբ փաստվել է, որ Վ.Պերմյակովը հանցավոր արարքի կատարման պահին չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։ Նրա մոտ առկա չեն եղել որեւէ ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներ, գիտակցության խանգարման երեւույթներ, եւ նա ամբողջովին կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը եւ հակահասարակական բնույթը եւ ղեկավարել դրանք: Վ.Պերմյակովն իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ։

Միաժամանակ փորձագետները նկարագրել են Վ.Պերմյակովի հոգեբանական բնութագիրը, նրա անհատական-հոգեբանական առանձնահատկությունները, որոնք էապես ազդել են  տվյալ իրավիճակում նրա վարքի վրա։ Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ հայկական կողմի նշանակած համալիր դատահոգեբանական–դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները հայտնի են: Այս մասին հայտնել էին իրավապահ մարմիններում մեր աղբյուրները: Ըստ այդ արդյունքների՝ Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել:

Հիշեցնենք, որ համալիր դատահոգեբանական–դատահոգեբուժական փորձաքննությանը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Գյումրիի 102–րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, մասնակցել են նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները:

Նշենք, որ ռուսական կողմի իրականացրած հոգեբուժական փորձաքննության արդյունքում Պերմյակովը հոգեպես առողջ էր ճանաչվել, թեեւ արձանագրվել էին որոշ շեղումներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ