News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երկու տարի առաջ Սիրիայից Հայաստան տեղափոխված 20-ամյա Կասյա Աթաշյանն՝ այսօր հոկտեմբերի 12-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացավ «Լավագույն սփյուռքահայ ուսանող» մրցանակը։

NEWS.am–ի հետ զրույցում, Կասյան, որը սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ «Հաշվողական գիտություն» բաժնում, նշեց, որ ցանկություն ունի մնալ Հայաստանում ու նպաստել Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։

«Հիմիկվանից աշխատում եմ այդ ուղղությամբ, հուսամ` կստացվի»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Հայաստանում իրեն ավելի ուժեղ եւ լավ է զգում։

Նշենք, որ ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 2015թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողների եւ աշակերտների 30 տոկոսն աղջիկներ են։

Տպել
Ամենաշատ