News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Տաշիր քաղաքի տոնին հոկտեմբերի 11-ին քաղաքի գլխավոր հրապարակում հավաքվել էին հիմնականում դպրոցականներ, կանայք և տարեց տղամարդիկ: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասացին տաշիրցիները, քաղաքի տղամարդիկ տարվա այս եղանակին արտագնա աշխատանքի են: Տաշիրցիների խոսքով, քաղաքը գնալով դատարկվում է, իրենց գլխավոր խնդիրը համարում են գործազրկությունը և դրա հետևանքով գրանցվող արտագաղթի ահագնացող տեմպը:

«Առաջ գոնե վարում էինք, ցանում, հիմա էդ էլ չենք անում: Ժողովրդի ձեռքը փող չկա, հող մշակելն իրան ապրավդատ չի անում, գյուղացու խնդիրներին ոչ մեկ ուշադրություն չի դարձնում»,-ասաց գյուղացիներից մեկը:

Արտագաղթը քաղաքից ավելի տեսանելի է արտագնա աշխատանքի մեկնողներին, որոնք ուշ-ուշ են քաղաք գալիս:

«Տաշիրը համարյա դատարկվել ա, մարդ չկա, Ռուսաստանից եմ եկել մի քանի օր առաջ: Մեր փողոցի վրա խաչմերուկից խաչմերուկ 20 տուն կա, որից 13-ը դատարկ է, փակ է: Թող ջահելների մասին մտածեն, երիտասարդությունը սաղ անգործ ա, պետության գործն էդ ա, որ էս արտագաղթը կտրեն»,-ասաց տաշիրցիներից մեկը:

Քաղաքում դրական փոփոխություններ նույնպես կան , օրինակ՝ կոյուղագծերի 50 տոկոսը վերանորոգվել է, ասում են տաշիրցիները, բայց դա նրանց չի մխիթարում. ուզում են, որ իրենց ամուսիններն ու որդիները իրենց կողքին մնան, իրենց ապագան էլ կապեն հարազատ քաղաքի հետ:

Տպել
Ամենաշատ