News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Դովլաթովի 5 անկյունները» վավերագրական նոր ֆիլմը տարբերվում է Դովլաթովի մասին նկարահանված մյուս բոլոր ֆիլմերից: Այն յուրահատուկ, բոլորովին նոր մոտեցում ունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց գրողի կինը՝ Ելենա Դովլաթովան:

«Ֆիլմը ոչ միայն արդարացրեց, այլեւ գերազանցեց իմ սպասելիքները: Այն առաջին հերթին տարբերվում է յուրահատուկ մոտեցմամբ»,- խոստովանեց Ելենա Դովլաթովան:

Նրա խոսքով, Դովլաթովի մասին նախորդ ֆիլմերի հեղինակներն ավելի շատ ձգտել են ներկայացնել գրողի կենսագրությունն ու քննարկման դնել բազմաթիվ անձնական հարցեր: Իսկ այս ֆիլմում հեղինակներն այլ կերպ են վարվել. նրանք խոսել են գրականության մասին, հանրության, պատմության մեջ մարդու տեղի մասին: Ավելին, հեղինակները՝ Ազա Բաբայանը եւ Վադիմ Դուբնովը, ձգտել են առավելագույնս հավաստի վերստեղծել այն ժամանակաշրջանն ու միջավայրը, որում ապրել եւ ստեղծագործել է գրողը, նրան լավագույնս հասկանալու համար:

Գրողի դուստրը՝ Կատերինա Դովլաթովան էլ ընդգծեց, որ իր համար հոր ստեղծագործությունները նրա հետ զրույցի շարունակությունն են: «Շատերն են կորցրել իրենց ծնողներին: Բայց ես կարծում եմ, որ իմ բախտը բերել է, քանի որ հայրս այնպիսի հրաշալի գրքեր է թողել, որոնք ինձ թույլ են տալիս շարունակել զրուցել նրա հետ, ճանաչել նրան»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Երեւանում կայացավ Ազա Բաբայանի եւ Վադիմ Դուբնովի «Դովլաթովի 5 անկյունները» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը: Ժապավենը ստեղծվել է Հայաստանի մշակույթի նախարարության եւ Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ